25/05/2022 21:34
Բելառուսում կանխատեսել են՝ արտահանումը կնվազի 30 տոկոսով
Բելառուսի կառավարության կանխատեսումների համաձայն՝ տարեվերջին արտահանումը, Արևմուտքի կիրառած պատժամիջոցների և ուկրաինական շուկան կորցնելու պատճառով, կնվազի մոտավորապես 30 տոկոսով։
«Պատժամիջոցներով պայմանավորված սահմանափակումների և ուկրաինական շուկան կորցնելու հետևանքով արտահանումից ստացված եկամուտները մինչև տարեվերջ կնվազեն 14 միլիարդ դոլարով, այսինքն, արտահանումը կնվազի մոտ 30 տոկոսով»,- Բելառուսի փոխվարչապետ Նիկոլայ Սնոպկովի խոսքերն է մեջբերել БелТА գործակալությունը։
Սնոպկովն ասել է նաև, որ պատժամիջոցների ուղղակի ազդեցությանն է ենթարկվել Բելառուսի տնտեսության մոտ 20 տոկոսը, անուղղակի ազդեցությունը տարածվել է տնտեսության մնացած հատվածի վրա։