25/05/2022 21:55
Ռուսաստանը պատրաստ է ապահովել պարենամթերքով բեռնված նավերի ելքը Ուկրանայի նավահանգիստներից․ ՌԴ ԱԳՆ
Պարենային ապահովման խնդիրը լուծելու համար Ուկրաինան պետք է ականազերծի իր նավահանգիստները, իսկ Ռուսաստանը պարտաստ է հումանիտար միջանցք տրամադրել, որ պարենով բեռնված նավերը դուրս գան, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Պարենային ապահովման խնդիրը համապարփակ լուծում է պահանջում, այդ թվում՝ վերաբերող Ռուսաստանից արտահանման և ֆինանսական գործարքների նկատմամբ սահմանափակումների վերացմանը։ Հարկավոր է նաև, որ Ուկրաինան ականազերծի բոլոր նավահանգիստները, որտեղ կանգնած են նավերը։ Ռուսաստանը պատրաստ է հումանիտար միջանցք տրամադրել, ինչն անում է ամեն օր»,- ասել է Ռուդենկոն։
Նշենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ռուսաստանին մեղադրել էր «պարենային խնդիրը շանտաժի գործիք դարձնելու» մեջ։ Նա հայտարարել էր նաև, որ եվրոպական երկրները պետք է փորձեն Ռուսաստանի հետ երկխոսություն ծավալել Ուկրաինայից հացահատիկի և պարենային այլ ապրանքների արտահանումը վերականգնելու համար, որպեսզի հնարավոր լինի խուսափել համաշխարհային պարենային ճգնաժամից։