25/05/2022 15:58
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում աճել է 9,4 տոկոսով
Հայաստանում 2022թ. հունվար-ապրիլ ամսիներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 9.4%։
Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ փոփոխվել են հետևյալ կերպ.
ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 23.5%-ով,
շինարարության ոլորտն աճել է 9%-ով,
արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.6 %-ով,
առևտրի շրջանառությունն աճել է 7.8 %-ով,
արտահանումն աճել է 25.2%-ով,
ներմուծումն ավելացել է 39.1 %-ով,
սպառողական գների ինդեքսն ավելացել է 7.4%-ով։