26/05/2022 20:30
«Nakհsh Sweet» ձեռագործ շոկոլադների հայկական բրենդի ողջ արտադրանքը ստեղծված է անհատական մոտեցմամբ
Հայկական շոկոլադագործության շուկայում կա մի անուն, որի ստեղծած արտադրանքը հեշտությամբ կարելի է շփոթել ֆրանսիական, կամ բելգիական ամենահայտնի ապրանքանիշերի հետ։
Aysor.am-ն անդրադարձել է «Nakհsh Sweet» ձեռագործ շոկոլադների հայկական բրենդին և զրուցել հիմնադիր Գայանե Գալոյանի հետ։
«Երկու տարի է՝ ինչ արտադրանքը շուկայում է. ինքնուս եմ, սովորել եմ դիտելով տարբեր էջեր, կարդալով շոկոլադի ստեղծման պատմություններ, հետևելով եվրոպայի որակյալ մասնագետներին՝ փորձել եմ վերցնել համեղ և իրական շոկոլադ ստանալու բոլոր գաղտնիքները», - ասաց շոկոլադագործը։
Գայանե Գալոյանը պատմեց, որ գաղափարը ծնվել է շատ պատահական. իր հետաքրքրասիրությունն է սկիզբ դրել աճող ու զարգացող բիզնեսի, որն ունի այժմ։
«Երբ ամուսնուս հետ զբոսնում էինք Պրահայում, մտանք շոկոլադի խանութ-սրահ՝ պարզապես որևէ բան գնելու նպատակով։ Ապա պատահական իմացա, որ այնտեղ կա շոկոլադի թանգարան, ցանկացա բարձարանալ և տեսնել, թե ինչ է ցուցադրված թանգարանում։ Այդ ժամանակ շոկոլադագործության վարպետության դաս էր անցկացվում. ես նայեցի և հետաքրքրվեցի, թե ինչպես է պատրաստվում այդքան համեղ շոկոլադը։ Մտածեցի վերադառնամ Հայսատան և ինքս էլ փորձեմ։ Այդպիսով սկսեցի պատրաստել, իհարկե, սկզբից չէր ստացվում, սակայն հետո հաջողեցի», - ասաց Գայանե Գալոյանը։
Բրենդի հիմնադիրը նշեց, որ սկզբնական շրջանում խնդիրներ եղել են, որոնցից առանձնացրեց շոկոլադի փայլը ստանալու խնդիրը, որի լուծումն իրեն բարդ տրվեց, քանի որ այն շատ կարևոր է՝ կախված ջերմաստիճանի ճիշտ ընտրությունից և համարվում է հաջողության գրավականներից մեկը։
«Nakհsh Sweet» կոնֆետները չեն պարունակում որևէ տեսակի հավելում, այդ իսկ պատճառով պահպանման ժամկետն ընդամենը 3-4 շաբաթ է։ Հումքը բերվում է արտերկրից, օգտագործվում է միայն բելգիական և ֆրանսիական շոկոլադ։ Պատրաստման գործընթացն անցնում է հատուկ ստուդիայում, որտեղ յուրաքանչյուր տեսականու թե՛ բաղադրության ընտրությանը և թե՛ դիզայնին ցուցաբերվում է անհատական մոտեցում։ Արտադրատեսականու արժեքները կայուն են, մրցունակ, հասանելի ցանկացած ճաշակի և հնարավորության տեր մարդկանց։
Գայանե Գալոյանն այս երկու տարիների ընթացքում ողջ աշխատանքը կատարել է միայնակ։ Ինչպես ինքն ասաց զրույցի ընթացքում, սիրում է ամեն ինչին հետևել ինքնուրույն, նույնիսկ, հաճախ ինքն է կատարում պատվերները, շփվում հաճախորդների հետ, ստանում դրական արձագանքներ և մեծ բավականություն։
«Nakհsh Sweet» հայկական բրենդի շոկոլադներին կարող եք ծանթանալ սոցիալական հարթակներում, պատվիրել առաքում Երևանի ողջ տարածքում։
Զրույցի վերջում Գայանե Գալոյանը սկսնակ բիզնեսմեններին խորհուրդ տվեց շատ սիրել այն գործը, որով զբաղվում են, չվախենալ սխալվելուց, լցվել համբերությամբ և հաստատակամ աշխատելու շնորհիվ կհասնեն հաջողության և սպասված արդյունքին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։