26/05/2022 19:30
Ինչպես ուտել մրգեր և չգիրանալ. Սննդաբանների խորհուրդը
Սննդաբանները մրգերի և հատապտուղների օգտագործման համար առաջարկում են մի քանի կանոն և խոհուրդ, որոնց հետևելու դեպքում խնդիրների առաջ չեք կանգնի.
Խուսափեք մրգերի օգտագործումից երեկոյան ժամերին և հետևեք պարզ շաքարների ձեր ամենօրյա ընդունմանը: Օրինակ, միջին հաշվով դուք կարող եք թույլ տալ մոտ 50 գ պարզ շաքար ։ Այս 50 գ-ը կարող է ներառել մի քանի խոշոր խնձոր, մի բաժակ հատապտուղներ, մի գդալ մեղր։ Մի՛ մոռացեք, որ երեկոյան պարզ շաքարները ենթաստամոքսային գեղձի ակտիվության նվազման պատճառով անմիջապես կուղղվեն դեպի ճարպային պաշարներ:
Մրգերի և հատապտուղների մեծ չափաբաժնով ընդունումը քաղցած ժամանակ լավագույն ընտրությունը չէ: Դա կտրուկ բարձրացնում է շաքարի մակարդակը։ Կարելի է ուտել այն որպես դեսերտ, կամ լրացնել այնպիսի մթերքներով, որոնք պարունակում են չհագեցած ճարպեր. դրանք արյան գլյուկոզայի բարձրացումը կդարձնեն ավելի աստիճանական։
Նախապատվությունը տվեք բնական քաղցրությամբ մրգերին և հատապտուղներին։
Ուշադրություն դարձրեք մուգ հատապտուղներին, քանի որ դրանք համարվում են ամենաօգտակարը. պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են մարմնի բջիջները և ունեն երիտասարդացնող ազդեցություն։ Այս առումով ավելի օգտակար են սև հաղարջը, հապալասը, մոշը, կեռասը:
Կարևոր է հաշվի առնել սովորական սննդակարգը. եթե գործնականում չեք կերել բուսական մթերք և հանկարծ որոշել եք անմիջապես ավելացնել դրա քանակությունը սննդակարգում, ապա դուք վտանգի կենթարկեք ձեր օրգանիզմը, եթե ընդունումը չլինի աստիճանական։ Սկսեք մրգերն ու հատապտուղները ձեր սննդակարգ մտցնել աստիճանաբար՝ սկսած օրական 100-150 գ-ից:
Շատ ավելի լավ է ուտել հում մրգեր և հատապտուղներ, սակայն եթե դուք ունեք ստամոքս-աղիքային խանգարումներ, դրանք պետք է փոքր-ինչ խորովել, կամ շոգեխաշել քիչ քանակությամբ ջրի մեջ։ Այսկերպ մշակված սննդային մանրաթելերը չեն վնասում ստամոքսի, կամ աղիների լորձաթաղանթը և չեն հրահրում հիվանդության սրացում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։