26/05/2022 20:00
Ականջաբորբ. պատճառները, բարդացումները, բուժումը
Վերին շնչուղիների վարակների դեպքում հաճախ որպես բարդություն զարգանում է միջին ականջի բորբոքում՝ օտիտ։
Հիվանդության թիրախային խմբում հիմնականում երեխաներն են՝ պայմանավորված ականջի կառուցվածքի առանձնահատկությամբ (երեխաների դեպքում եվստախյան փողը դեռ կարճ է, քթըմպանից վիրուսներն անխոչընդոտ թափանցում են միջին ականջ):
Ախտանշանները՝
• Ցավ ականջում
• Արտադրություն ականջից
• Լոսղության իջեցում
• Քոր
Տարբերակվում են արտաքին օտիտներ, միջին օտիտներ և ներքին ականջի բորբոքումներ՝ լաբիրինթիտ։ Արտաքին օտիտները լինում են սահամանփակ և տարածուն. սահմանափակ, երբ ականջախեցու մի հատվածն է բորբոքված լինում, իսկ տարածունի դեպքում ամբողջական մաշկը և ենթամաշկային հատվածը ևս բորբոքվում են։
Պատճառները՝
• Արտաքին անցուղու մաշկի ամբողջականության խաթարումը՝ միկրոտրավմաները
• Ականջի անցողու ph միջավայրի փոխակերպումը հիմնային միջավայրի ևս հանգեցնում է բորբոքման
• Օրգանիզմի դիմադրողականության անկումը
Ախտորոշման միջոցները՝
• Օտոսկոպիա
• Օտոմիկրոսկոպիա
• Տիմպանոմետրիա
• Տոնալ շեմքային աուդոմետրիա
Օտիտներ առավել շատ դրսևորվում են երեխաների դեպքում՝ հատկապես պայմանավորված ականջի կառուցվածքային առանձնահատկությամբ։
Ախտանիշները՝ սաստիկ ցավ, կրծքի հասակի երեխաները հրաժարվում են սննդից. ականջի առաջային պատը կազմում է քունքոսկր-ստործնոտային հոդը, կլման ակտի ցանկացած շարժում ցավոտ է։
Օտիտների հետևանքով առաջացող բարդությունները՝
• մաստոիդիտ,
• օտոգեն մենինգիտ,
• աբսցես,
• սեպսիս,
• քրոնիկ թարախային միջին օտիտ
Ցավը մեղմացնելու համար ցանկալի է կաթացնել քթի կաթիլներ, և ոչ ականջի. (խթանելու համար եվստախյան փողի պաշտպանական ֆունկցիան): Սպիրտի թրջոցը կիրառելը նպատակահարմար չէ, տաքացնող ազդեցությամբ թարախակույտը կարող է տարածվել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։