26/05/2022 17:53
«Տեղափոխվել են, թող աշխատեն»․ Պուտինը ՏՏ ոլորտի՝ Հայաստան տեղափոխված մասնագետների մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ խնդիր չի տեսնում ՏՏ ոլորտի որոշ ռուս մասնագետների՝ Հայաստան տեղափոխվելու մեջ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ղազախստանի և Հայաստանի իր գործընկերների հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր, սակայն ոչ այն պատճառով, որ «ՏՏ մասնագետների մի մասը Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան»։
«Տեղափոխվել են, լավ, ի սեր Աստծո, թող աշխատեն»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ այս իրավիճակն ինչ-որ առումով «մարտահրավեր» է Ռուսաստանի համար։
«Մենք պետք է ավելի լավ պայմաններ ապահովենք»,- ասել է նա։