26/05/2022 17:12
Հայաստանի առողջապահության համակարգում կանայք 80 տոկոսից ավելի ընդգրկվածություն ունեն. Անահիտ Ավանեսյան
Հավասար իրավունքներ, իրավունքների պաշտպանություն, մասնագիտական իրավունքի վերահաստատում. այս և առողջապահության ոլորտում կանանց ներգրավվածության վերաբերյալ հարցերն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քննարկել է Women of global health (Կանայք` գլոբալ առողջապահությունում) կազմակերպության ներկայացուցիչների հետ:
«Հայաստանի առողջապահության համակարգում կանայք 80 տոկոսից ավելի ընդգրկվածություն ունեն», - կազմակերպության գործադիր տնօրեն Մագդա Ռոբալոյի հետ հանդիպման ժամանակ նշել է Անահիտ Ավանեսյանը:
Մագդա Ռոբալոն ներկայացրել է իրենց կազմակերպության առաքելությունը և ուրախությամբ շեշտել, որ Հայաստանի առողջապահության ոլորտը կանանց հոգատար ձեռքերում է, և նախարարը մեծ ջանքեր է ներդնում, որպեսզի առողջապահական համակարգն հաջողությամբ ավարտի բարեփոխումների ծրագրերը: