26/05/2022 20:08
Նարեկ Մանասյանը դուրս եկավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ
Երևանում ընթացող տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրը Հայաստանի մասնակիցը հաղթանակ է տարել 1/8-րդ եզրափակչում:
92 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթանակ է տարել սլովակ Միխալեկ Դավիդի նկատմամբ: Մենամարտն ավարտվել է երկրորդ ռաունդի միջնամասում:
Հայաստանի ներկայացուցիչը երկու ռաունդների ընթացքում երկու անգամ նոկդաունի է ենթարկել սլովակ մրցակցին, և երկու անգամ ռինգի մրցավարը հաշիվ է բացել:
Երրորդ նոկդաունից հետո մրցավարը կանգնեցրել է մենամարտը և գրանցել տեխնիկական նոկաուտ: Մենամարտի մեկնարկից Նարեկ Մանասյանը անդադար հարվածաշարերով ճնշում էր գործադրում մրցակցի նկատմամբ՝ թույլ չտալով պատասխան հարվածներ անել սլովակ բռնցքամարտիկին:
Մրցումային 4-րդ օրը հաղթանակներ են տարել նաև Հովհաննես Բաչկովը, Դավիթ Չալոյանը և Գուրգեն Մադոյանը:
Մայիսի 27-ին տեղի կունենան քառորդ եզրափակիչները, որտեղ Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ: Քառորդ եզրափակիչներում հաղթանակ տարած բռնցքամարտիկները կապահովեն բրոնզե մեդալներ: