27/05/2022 19:10
Սննդաբանները նշել են, թե որն է նախաճաշի ամենալավ պահը
Բժիշկ-դետոլոգները խորհուրդ են տալիս առավոտյան սնունդ ընդունել արթնանալուց մոտ մեկ ժամ հետո, քանի որ հենց այդ ժամանակ են օրգանիզմում սկսում նյութափոխանակության պրոցեսները։
Ցանկալի է, որպեսզի նախաճաշը լինի ոչ թե անմիջապեսանկողնուց վեր կենալուց հետո, այլ, որպես կանոն, 30-60 րոպե անց։ Միջինում կարելի է նախաճաշել արթնանալուց 40 րոպե հետո։
Բժիշկների խոսքով, եթե առավոտյան սովի զգացումը շատ սուր է, ապա կարելի է այդքան չսպասել և նախաճաշել. սարսափելի ոչինչ տեղ չի ունենա։
Ընդ որում՝ նախաճաշին պետք է ուտել բարդ ածխաջրեր կամ սպիտակուցային կերակրատեսակներ, օրինակ՝ շիլաներ, կաթնաշոռ կամ ոչ յուղոտ պանիր։
Եթե այս սննդատեսակներից չեք հագենում կամ շիլաներ չեք սիրում, ապա դրանք կարող եք փոխարինել բուտերբրոդներով՝ պատրաստված տարեկանի հացից և հավի կամ ձկան մսից։ Այս դեպքում անպայման պետք է բանջարեղեն ավելացնել։
ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։