27/05/2022 18:50
Ինչո՞ւ պետք է երեխաները և հղիները շատ ձկան միս օգտագործեն
Պարզվում է, որ եթե երեխան պարբերաբար ձկան միս է օգտագործում, ինտելեկտուալ առումով ավելի լավ է զարգանում և դպրոցում ավելի լավ է սովորում։ Ինչո՞ւմ է գաղտնիքը. ձկան մսի մեջ պարունակվող օմեգա-3 չհագեցած ճարպաթթուների։ Օրգանիզմում դրանց պակասը ավելացնում է ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության համախտաիշի ռիսկը։
Հայտնի է, որ օմեգա-3 չհագեցած ճարպաթթուները չեն սինթեզվում օրգանիզմում և պետք է ներմուծվեն սննդի միջոցով։
Օմեգա-3-ը ուղեղի գորշ նյութի կարևոր բաղադրիչներից է, որն իր հերթին պատասխաատու է ինտելեկտի զարգացման համար։ Բացի այդ՝ օմեգա-3 ճարպաթթուներն անհրաժեշտ են ցանցաթաղանթի ճիշտ աշխատանքի համար։
Չհագեցած ճարպաթթուների ամենալավ աղբյուրը համարվում են ծովային ձկները՝ հատկապես յուղոտ՝ սաղմոն, սարդինա, սկումբրիա, թյունոս, իշխան և այլն։
Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ հղիության շրջանում օմեգա-3 ճարպաթթուների ընդունումը մեծ դերակատարություն ունի երեխայի ինտելեկտուալ զարգացման հետ։
Փոքրիկներին ձկան միս կարելի է տալ՝ սկսած 8-10 ամսականից։ Բավական է շաբաթական 1-2 անգամը։
ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։