27/05/2022 18:10
Եռակի հարված երիկամներին. ո՞ր դեղամիջոցները կարող են բարդացումների պատճառ դառնալ
Զարկերակային բարձր ճնշման դեմ հայտնի դեղամիջոցները կարող են երիկամային սուր անբավարարություն առաջացնել, եթե դրանք ընդունեք սովորական ցավազրկողների կամ ջերմիջեցնողների հետ։
Դեղամիջոցների այս վտանգավոր համադրումը գիտնականներն անանում են երիկամներին հասցվող «եռակի հարված»։
Երբ բոլոր այդ դեղամիջոցները միասին են ընդունվում, երիկամային սուր անբավարարության զարգացման ռիսկն աճում է 31 տոկոսով։ Սա մեծ տոկոս է, քանի որ խոսքը գնում է լուրջ բարդացման մասին, որը կարող է ավարտվել մահվան ելքով կամ վերաճել լուրջ հիվանդության։
Հատկանշական է, որ «եռակի հարվածի» ավելի շատ հակված են 60-65 տարեկանից բարձր անձինք, որոնց մոտ նկատվում է երիկամների՝ նոր սկսվող ախտահարում կամ սրտային անբավարարություն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։