27/05/2022 20:46
«Դիմադրության շարժումն անկասելի է․ ողջ Հայաստանն է միացել այս պայքարին»․ Իշխան Սաղաթելյան
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է այսօր Հայաստանում տեղի ունեցած բողոքի գործողություններին և ընդգծել՝ պայքարն անկասելի է։
«Սիրելի հայրենակիցներ, ինչպես հայտարարել էինք, այսօր «Դիմադրություն» շարժման մեր մասնակիցները ակցիաներ են իրականացրել մարզերում։
Տևական ժամանակով փակվել են՝
- Երևան-Աշտարակ մայրուղին,
- Երևան-Սևան մայրուղին,
- Սպիտակ-Երևան մայրուղին,
- Իջևան-Նոյեմբերյան մայրուղին (Ոսկեպար գյուղի հատվածում),
- Վարդենիս-Սոթք ճանապարհը։
Ավտոերթեր և բողոքի ակցիաներ են իրականացվել Վանաձոր, Սպիտակ, Աբովյան, Բյուրեղավան, Չարենցավան, Նոյեմբերյան համայնքներում։
Տավուշի մարզում Շարժման մասնակիցներն ավտոերթերին զուգահեռ հանդիպումներ են ունեցել Դեղձավան, Դեբետավան, Բագրատաշեն, Ոսկեպար, Բաղանիս, Զորական, Կողբ, Հաղթանակ, Ջուջևան գյուղերում։
Սիրելի հայրենակիցներ, Դիմադրության շարժումն այլևս անկասելի է: Ողջ Հայաստանն է միացել այս պայքարին:
Աստծով, ոգով, մինչև վերջ…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Իշխան Սաղաթելյանը։