27/05/2022 10:00
«Ժողովուրդ». Ովքե՞ր են հրավիրվելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ովքեր առաջիկայում կհրավիրվեն ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ՔՊ-ականների մասնակցությամբ նիստ է անցկացվել։ Ցուցակ են կազմել, թե հունիսի ընթացքում ում են հրավիրելու հանձնաժողով: Այսպիսով, հաջորդ ամիս նախատեսվում է քննիչ հանձնաժողով հրավիրել 6-8 նախկին պաշտոնյայի:
Մասնավորապես, հանձնաժողովի ցուցակում հիմնական տեղը զբաղեցնում են 2016 թվականից հետո ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը և պաշտպանության նախկին նախարարները: Թե նրանցից ով կընդունի հրավերը, և ով՝ ոչ, դեռ պարզ չէ: Հավելենք, որ Ազգային ժողովում այդ հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 10-ին և մինչև այժմ միայն աշխատանքային քննարկումներ են ունեցել և ոչ թե բովանդակային: Եվ, փաստորեն, ընդամենը երեք ամիս անց են որոշել ցուցակ կազմել ու անցնել գործի:
Դատելով իրավիճակից և նախորդ փորձերից՝ այս հանձնաժողովը ևս ստեղծվել է «պտիչկա» դնելու համար, և այնպիսի բացահայտումներ, որոնք խոստանում են, բնականաբար, չեն արվելու»։