27/05/2022 17:46
Եթե մենք հստակեցնում ենք սահմանները, ապա Լեռնային Ղարաբաղի ի՞նչ կարգավիճակի մասին կարող է խոսք գնալ․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե հուսով է՝ սահմանների դելիմիտացիան կփակի տարածքային պահանջների թեման։
«Մեր օրակարգը որպես հիմք է ընդունվել բոլոր առաջատար միջազգային կազմակերպությունների կողմից։ Ես ասել եմ, որ մենք պետք է հստակեցնենք Հայաստանի հետ սահմանները։ Հայաստանը հրաժարվում էր՝ մեկ ու կես տարի շարունակ, և ո՞րն է արդյունքը։ Մայիսի 24-ին տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի առաջին նիստը, որը կարևոր նշանակություն ունի»,- ասել է Ալիևը՝ Կովսական (Զանգելան) կատարած իր այցի ժամանակ։
Նրա խոսքով՝ նշված հանձնաժողովի նիստը վերջ կտա «Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջներին»։
«Եթե մենք հստակեցնում ենք սահմանները, ապա Լեռնային Ղարաբաղի ի՞նչ կարգավիվճակի մասին կարող է խոսք գնալ»,- ասել է Ալիևը։
«Գոյություն ունի «Ղարաբաղի գոտի», որը հանդիսանում է Ադրբեջանի տարածք, և ամբողջ աշխարհն ընդունում է դա»,- հավելել է նա։