27/05/2022 17:54
«Լեռնային Ղարաբաղ» եզրույթը միջազգային կազմակերպությունների լեքսիկոնում բացակայում է, բրյուսելյան հանդիպումն ապացուցեց դա․ Ալիև
Ադրբեջանը լուծել է ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանը պետք է հաշտվի այդ մտքի հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է։ Մենք լուծել ենք այդ հարցը։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղ անվանումը կրող վարչական միավորին, ապա Ադրբեջանի տարածքում նման միավոր գոյություն չունի։
«Լեռնային Ղարաբաղ» բառակապակցություն միջազգային կազմակերպությունների լեքսիկոնում չկա, և Բրյուսելում վերջերս կայացած հանդիպումը հերթական անգամ ապացուցեց դա։
Այո, Հայաստանը կրկին բարձրացրեց այդ հարցը և, ինչպես ասում են, գլուխը խփում է պատերին, բայց այդպիսին է իրականությունը, և այդ իրականության հետ պետք է հաշտվել»,- ասել է Ալիևը՝ Կովսական (Զանգելան) կատարած իր այցի ժամանակ։