27/05/2022 21:06
Արևմուտքի սանձազերծած տնտեսական պատերազմը չի խոչընդոտի ԵԱՏՄ-ի զարգացմանը․ Պեսկով
Տնտեսական պատերազմը, որը սանձազերծել է Արևմուտքն՝ ընդդեմ Ռուսաստանի և Բելառուսի, չի խոչընդոտի ԵԱՏՄ-ի հետագա ինտեգրացիոն գործընթացին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին, Պեսկովը նշել է, որ ինտեգրման այդ ձևաչափը զարգանում է։
«Կան դժվարություններ՝ պայմանավորված տնտեսական պատերազմով, որը սանձազերծվել է ԵԱՏՄ առնվազն երկու անդամ երկրի՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ, բայց դա չի կարող խոչընդոտել այս ձևաչափի հետագա զարգացմանը»,- նշել է Պեսկովը։