27/05/2022 16:24
Չեռնոգորիայի նախագահը Երևանում հետևել է չեռնոգորացի բռնցքամարտիկի մենամարտին՝ Եվրոպայի առաջնության շրջանակներում
Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել է Երևանում ընթացող Բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Չեռնոգորիայի նախագահի հետ բռնցքամարտի մենամարտերին հետևել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Չեռնոգորիայի նախագահը պաշտոնական այցով մայիսի 26-ին ժամանել է Հայաստան: