27/05/2022 21:37
«Ականջ ունեցողը կլսի, հատկապես նրանք, որոնք կուրորեն հավատում են թշնամու հետ ինչ-որ «խաղաղության փաստաթղթի»․ Վարդան Ոսկանյանը՝ Ալիևի հերթական ռազմատենչ հայտարարության մասին
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հայտարարել է, որ միջազգային իրավունքն այսօր չի գործում և ամեն ինչ հիմնված է այդ թվում նաև ռազմական ուժի վրա, ուստի Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացությունը շարունակելու է ավելացնել իր հզորությունը, Տելեգրամի իր ալիքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարությանն է անդրադարձել ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
«Ականջ ունեցողը կլսի, հատկապես նրանք, որոնք կուրորեն հավատում են թշնամու հետ ինչ-որ «խաղաղության փաստաթղթի», սահմանների որոշարկման թղթերի և այլ նմանօրինակ պատրանքների ու խաբկանքների։
Այնինչ այս բռնապետը որևէ նորություն չի ասում, քանզի անանց ճշմարտություն է դեռևս մեր փառապանծ նախնյաց կողմից մեզ ավանդված հստակ բանաձևումը՝ «սահմանք քաջաց՝ զէնն իւրեանց, որքան հատանէ, այնքան ունի»»,- գրել է Վարդան Ոսկանյանը:
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ աշխարհում առաջնային է մնում ուժի գործոնը։
«Այն առաջիկայում ևս գերակա է լինելու աշխարհում, նորագույն պատմությունը դա է ցույց տալիս։ Ես արդեն ասել եմ, որ միջազգային իրավունքը չի գործում։ Մենք պետք է ինքնախաբեությամբ չզբաղվենք, պետք է ավելի ուժեղանանք, հզորացնենք մեր ռազմական ներուժը։ Անհրաժեշտության դեպքում թշնամուն պետք է քշենք «մեր տարածքներից»՝ ուժով։ Ես ասել եմ այդ մասին և արել եմ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։