27/05/2022 13:16
Ֆինանսների նախարարն աշխատանքային քննարկում է ունեցել Պաոլո Սպանտիգատիի հետ. ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին:
Նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին փոխգործակցության համար և կարևորել ԱԶԲ հետ հաստատված արդյունավետ գործընկերությունը:
Հանդիպման օրակարգում եղել են Ասիական զարգացման բանկի՝ 2022-2025թթ. վարկային պորտֆելի ձևավորմանը և հենակետային թեմաների քննարկմանն առնչվող հարցերը: Առանձնահատուկ ընդգծվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության, ինչպես նաև Երևանի ու մարզային ճանապարհային ցանցի և տրանսպորտային ենթակառուցվածքների բարեկարգման առաջնահերթությունը:
Կողմերն անդրադարձել են նաև արդարադատության և առողջապահության ոլորտներում տեխնիկական աջակցության տրամադրման հարցերին: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկա անելիքների վերաբերյալ: