27/05/2022 15:46
20 ոչ էնդեմիկ երկրում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 338 հաստատված դեպք, ևս 93 դեպք հետազոտվում է
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թարմացված տվյալների` այսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 338 հաստատված դեպք, ևս 93 դեպք հետազոտվում է, մահացու դեպքեր չկան, այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
«Հիվանդության դեպքերը հաստատվել են 20 ոչ էնդեմիկ երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Դանիա, Շվեյցարիա, Իսրայել, Ավստրիա, Ֆինլանդիա, Չեխիա, Սլովենիա, Արաբական Միացյալ Էմիրություններ)։
Հիվանդության հարուցչի ամբողջական գենոմային հետազոտությունը հաստատել է, որ հիվանդների մոտ շրջանառում է կապիկի ծաղիկի Արևմտյան Աֆրիկայի շճախումբը, որն ավելի թեթև է ընթանում», - ասված է հաղորդագրության մեջ։