27/05/2022 11:04
Արցախում այսօր «Վերջին զանգ» է
Այսօր` մայիսի 27-ին, Արցախի Հանրապետության հնգօրյա աշխատակարգով գործող դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»` թե' իններորդցիների, թե' տասներկուերորդցիների համար։ Իսկ վեցօրյա աշխատակարգ ունեցող դպրոցներում «Վերջին զանգը» կհնչի մայիսի 30-ին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։ Նրա տեղեկացմամբ՝ այս տարի 106 դպրոցների աշակերտներ հրաժեշտ են տալու հարազատ կրթօջախին:
«Այս ուսումնական տարվա ավարտին կրթօջախներին հրաժեշտ կտան 1599 իններորդցիներ և 923 տասներկուերորդցիներ», - նշել է նախարարը։