28/05/2022 10:19
Առավոտյան մոտ տասը տղամարդ ներխուժել է Պավլիկ Մանուկյանի տուն և առևանգել նրան. Պաշտպան
Այսօր առավոտյան՝ ժամը 06:30-ին, թվով տասը տղամարդը, որոնցից հինգը ոստիկանանի համազգեստով, ներխուժել են պաշտպանյալիս` Պավել Մանուկյանի տուն և արևանգելով նրան՝ տարել են անհայտ ուղղությամբ, Facebook-ում գրել է Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
«Բռնապետության անօրինական այս գործողությունը տեղի է ունեցել առանց իրավական հիմքեր ներկայացնելու և առանց որևէ պարզաբանման: Հարգելի՛ պարոններ Արմեն Աբազյան, Վահե Ղազարյան և Արթուր Դավթյան, պահանջում եմ.
1. Հրապարակել որոշումը, եթե, իհարկե, գոյություն ունի, համաձայն որի, իմ պաշտպանյալ Պավել Մանուկյանը զրկվել է անձնական ազատությունից։
2. Տրամադրել տեղեկատվություն Պավել Մանուկյանի գտնվելու վայրի վերաբերյալ։
3. Իսկ եթե դուք կապ չունենք Պավել Մանուկյանի առևանգման հետ, ապա հայտնեք՝ ինչ միջոցներ են ձեռնարկվում բացահայտելու ցեղասպան թուրքերի վայրագությունները Երևանում», - գրել է Զարուհի Փոստանջյանը։