28/05/2022 13:07
Ենթակա են տեղափոխման քրեակատարողական հիմնարկներ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասերը կրելու համար․ Դատական դեպարտամենտը՝ «Սասնա ծռեր»-ի անդամների մասին
Դատական դեպարտամենտից արձագանքել են «Սասնա ծռեր» խմբավորման վերաբերյալ մամուլի հրապարակումներին։
«Ի պատասխան «Սասնա ծռեր» խմբավորման վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ հայտնում ենք, որ 2021 թվականի փետրվարի 24-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից քննված թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործով կայացվել է դատավճիռ, որը 26.05.2022 թվականին մտել է օրինական ուժի մեջ:
Հետևաբար՝ 27.05.2022 թվականին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հանձնվել է ՀՀ ոստիկանությանը և համապատասխան քրեակատարողական հիմնարկներին դատավճռի պահանջները կատարելու համար, որի հիմքով դատապարտյալները ենթակա են տեղափոխման քրեակատարողական հիմնարկներ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասերը կրելու նպատակով», - նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր լուրեր տարածվեցին, թե ձերբակալվել են «Սասնա Ծռեր» ապստամբական խմբի անդամներ։