28/05/2022 17:40
Հարգանքի տուրք՝ հայոց երկու պետականությունների կերտման գործում ներդրում ունեցած նվիրյալների հիշատակին
Մայիսի 28-ին, Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել հայոց երկու պետականությունների կերտման գործում իրենց ներդրումն ունեցած նվիրյալների հիշատակին:
«Արցախպրես»-ի հետ զրույցում Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը նշել է․ «Հայաստանի առաջին Հանրապետության օրը հայ ժողովրդին վերստին հիշեցնում է, թե ինչ մեխանիզմով ենք վերականգնել մեր պետականությունը»:
«Դարեր շարունակ զրկված լինելով պետականությունից` բազում զրկանքներ, կորուստներ ենք ունեցել: Այն վերականգնելուց հետո գոնե մասամբ կարողացել ենք հաղթահարել այդ դժվարությունները, զրկանքները և սեփական իրավունքները, ազատությունները պաշտպանել սեփական հայրենիքում` կերտելով մեր ճակատագիրը մեր իսկ ձեռքով»,-ընդգծել է Արցախի պետնախարարը: