28/05/2022 14:58
Արցախի ԱԽ քարտուղարը մայիսի 28-ին ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում
Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, տեղեկացնում են Արցախի ԱԽ գրասենյակից։
«Մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Արցախի Հանրապետության նախագահի և մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում», - նշված է հաղորդագրությունում: