30/05/2022 19:10
Ինչո՞վ է վտանգավոր ելակի առաջին բերքը
Գարնանը շուկայում հայտնվող ելակի առաջին բերքը կարող է վտանգավոր լինել, զգուշացնում են բժիշկ-թունաբանները։ Քիմիական ի՞նչ նյութեր են օգտագործվում ելակի աճեցման համար, և ինչո՞ւ են դրանք այդքան վտանգավոր։
Որպես կանոն՝ քիմիական համապատասխան նյութերով մշակելու դեպքում ելակն աճում է մեկ շաբաթում։ Ինչ վերաբերում է անվտանգ ելակին, ապա բնական պայմաններում այն աճում է մոտ 1,5 ամսում։
Եվ այսպես, ի՞նչ քիմիական նյութեր են ավելացնում ելակին՝ արագ հասունանալու համար։ Օրինակ՝ նիտրատներ, որոնք մարդու օրգանիզմում ձևափոխվում են նիտրիտների՝ սպիտակուցի վրա ազդող վտանգավոր նյութի։ Կարող են կիրառվել նաև պեստիցիդներ։ Եթե այսպիսի մշակում անցած ելակ շատ ուտեք, թունավորումը շատ ուժեղ կլինի՝ ընդհուպ ուղեկցվելով ուշագնացությամբ, քնի խանգարմամբ և այլն։
Ելակի արագ հասունացման համար օգտագործվում է նաև սելիտրա։ Եթե այս նյութը հայտնվում է մարդու օրգանիզմում, կարող է առաջացնել սուր թունավորում, գլխապտույտ, սրտխառնոց և ալերգիա։ Տեղի է ունենում թունավորում ածխաթթու գազով թունավորում, խնդիրներ են առաջնում թթվածնի՝ ուղեղ հասենլու գործընթացներում։
Ինչպե՞ս տարբերել անվտանգ ելակները վտանգավորներից։ Նախ, անվտանգ ելակները պետք է վառ կարմիր գույն ունենան, բայց ոչ երբեք՝ մուգ կարմիր։
Բայց եթե գումավորումը խիստ վառ է, նշանակում է՝ գունանյութեր են օգտագործվել։ Ինչպես հայտնի է, դրանք սննդային ներկեր չեն և կարող են առաջացնել մաշկային և աղեստամոքսային համակարգի խնդիրներ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։