30/05/2022 19:40
Չորս պատճառ՝ հացից չհրաժարվելու համար
Ամռան մոտենալուն զուգահեռ՝ շատերը մտածում են հրաժարվել հացից, որպեսզի նիհարեն։ Բայց արժե՞ նման քայլի գնալ։ Ի՞նչ կլինի, եթե ընդհանրապես հրաժարվեք հացից։
Ամբողջահատիկ հացը բջջանքի, B խմբի վիտամինների աղբյուր է, որոնք կարգավորում են նյարդային, սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը, օրգանիզմը հարստացնում նատրիումով, կալիումով, կալցիումով, մագնեսզիումով, ֆտորով և այլն։
Դյուրագրգռություն և հոգնածություն
Եթե ամբողջությամբ հրաժարվեք հացից, կդառնաք դյուրագրգիռ, արագ կհոգնեք, ի հայտ կգա մկանային թուլություն։ Հացը պարունակում է մի շարք այլ վիտամիններ ևս, որոնք անհրաժեշտ են ուղեղի աշխատանքի համար, տեսողության համար։
Ավելի քիչ էներգիա
Սպիտակ հացը արագ ածխաջուր է, որն օրգանիզմին էներգիա է հաղորդում։ Հացի մեջ առկա է նաև B9 վիտամին՝ ֆոլաթթու, որն անփոխարինելի է աճի, արյա մակարդելիության և իմունիտետի համար։
Եթե դուք կտրականապես հրաժարվեք հացից, փոխարենը պետք է փոքր ինչ ավելացնեք մակարոնեղենի, հնդկաձավարի, վարսակաձավարի շիլաների քանակը։
Ավելի հաճախ սովի զգացողություն
Եթե դուք դիետա եք պահում և սահմանափակում եք կալորիաները, հաց չուտելը կարող է սովի զգացում առաջացնել։ Իրականում հացի կալորիկանությունը շատ բարձր չէ՝ 100 գրամում միջինը 250-300 Կկալ։
Ստամոքսաղիքային համակարգի վատ աշխատանք
Ամբողջահատիկ հացի մեջ շատ են սննդային մանրաթելերը՝ 100 գրամում 7,4 գրամ։ Եթե այդպիսի հաց շատ ուտեք, կարող է փորափքանք առաջանալ։ Բայց եթե ուտեք չափավոր, հակառակը, հացը կարող է օգնել մարսողությանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։