30/05/2022 18:10
Ծովի աղի օգտակար հատկություններն՝ ուղղված առողջության ու ինքնազգացողության բարելավմանը
Առողջ ապրելակերպի սիրահարների շրջանում ծովի աղի օգտագործումը գնալով ավելի տարածված է դառնում։
Այն սովորաբար ստացվում է բնական ճանապարհով և, կարելի է ասել, որ չզտված ծովի աղն ավելի առողջարար է, քան յոդացվածը, որը մենք պարբերաբար գնում ենք խանութներից։
Ծովի աղի լավագույն տեսակները ստանում են Իսրայելում, Ֆրանսիայում, Հավայան կղզիներում և Մեծ Բրիտանիայում: Այն պարունակում է մինչև 5% օգտակար հանքանյութեր, որոնք կարելի է օգտագործել օրգանիզմում բազմաթիվ հիվանդությունների ու խանգարումների բուժման և կանխարգելման համար:
Միկրոէլեմենտների անբավարարությունն այսօր տարածված խնդիր է: Հանքանյութերի պակասը հանգեցնում է նյութափոխանակության գործընթացների խաթարման, ինչպես նաև՝ կարող է հանգեցնել լուրջ փոփոխությունների, որոնք պահանջում են բժշկական միջամտություն: Ծովի աղի կանոնավոր օգտագործումը օգնում է լուծել այս խնդիրը:
Ծովի աղի բաղադրության մեջ գտնվող նյութերը առանձնանում են իրենց օգտակարությամբ ու օրգանիզմի վրա ունեցած դրական ազդեցությամբ:
Մագնեզիումը հիմնական տարրերից մեկն է, որն աջակցում է նյարդային համակարգի բնականոն գործունեությանը: Մագնեզիումի պակասը արագացնում է օրգանիզմի ծերացման գործընթացը։
Կալիումը պահպանում է ջրի աղի հավասարակշռությունը, ինչպես նաև՝ սրտի բնականոն գործունեությունը։
Յոդը կարևոր միկրոտարր է, որը պահպանում է օրգանիզմում հորմոնալ հավասարակշռությունը:
Երկաթը հեմոգլոբինի կարևոր տարրն է, որը մասնակցում է թթվածնի տեղափոխմանը։
Պղինձը մասնակցում է արյունաստեղծման գործընթացին և կանխում անեմիայի զարգացումը։
Մանգանը ամրապնդող ազդեցություն ունի իմունային և մկանակմախքային համակարգի վրա, քանի որ մասնակցում է ոսկրերի ձևավորման գործընթացին՝ ինչպես սելենը։
Սիլիցիումն արյան անոթներին հաղորդում է առաձգականություն, իսկ բրոմը հանգստացնող ազդեցություն ունի նյարդային համակարգի վրա։
Ծովի աղը կարելի է օգտագործել մի շարք հիվանդությունների բուժման և կանխարգելման համար, ինչպես նաև՝ որպես կոսմետիկ միջոց։
Քիթը ողողելու համար օգտագործվում է ծովի աղի լուծույթ։ Այն լավ կանխարգելիչ և բուժիչ միջոց է մրսածության, գրիպի և այլ սուր շնչառական հիվանդությունների դեպքում։
Բացի այդ, խորհուրդ է տրվում համատեղել ծովի աղի ընդունումը հետևյալ հիվանդությունների հիմնական բուժման հետ.
Սրտանոթային հիվանդություններ՝ մասնավորապես հիպերտոնիա և արյան շրջանառության խանգարումներ
Համակցված հիվանդություններ՝ ռևմատիզմ, արթրոզ, արթրիտ և այլն
Սննդային թունավորում, ստամոքս-աղիքային տրակտի խանգարումներ
Քրոնիկ հոգնածություն, մաշկի և եղունգների սնկային վարակ
Ծովի աղի օգտակար հատկություններից բացի, պետք է հիշել, որ դրա չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար ազդել ձեր առողջության վրա և հանգեցնել վատ հետևանքների՝ սրտանոթային համակարգի խնդիրներ, այտուց, պեպտիկ խոց, օստեոպորոզ և այլն:
Նորմալ ֆիզիկական ակտիվության դեպքում ծովի աղի օրական թույլատրելի չափաբաժինը 5 գրամ է, իսկ բարձր ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում, մասնագետի խորհրդով, սպառումը կարող է ավելացվել մինչև 10-12 գրամ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։