30/05/2022 19:06
Ոստիկաններն, առանց բացատրություն ներկայացնելու, ուժով բերման են ենթարկել Արթուր Վանեցյանի որդուն
Ոստիկանության ծառայողները բիրտ ուժ են գործադրել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի նկատմամբ ու բերման ենթարկել։ Ոստիկանական բռնությունների հետեւանքով Արտյոմն ստացել է վնասվածքներ, ժամեր շարունակ ապօրինի պահվել ոստիկանության բաժնում, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Ազատ արձակվելուց հետո Արտյոմ Վանեցյանը հայտարարել է, որ այդպես էլ չի իմացել՝ ինչի համար է բերման ենթարկվել, քանի որ իրեն որևէ փաստաթուղթ չի ներկայացվել։