30/05/2022 19:01
Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու ցանկությունն այնքան մեծ է, որ պատրաստ են ցանկացած ապօրինության․ փաստաբան
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դիմում է հասցեագրել Քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանին։ Նա հրապարակել է դիմումն ու կից գրել.
«Աղվան Հովսեփյանին ապօրինի կալանքի տակ պահելու ցանկությունն այնքան մեծ է, որ վերաքննիչ բողոքի քննությունը ցանկալի դատավորին հանձնելու համար իրավասու պաշտոնյանները պատրաստ են ցանկացած ապօրինության։
Սպասենք պատասխանին…»։