30/05/2022 13:51
Ընդդիմադիրները շարունակում են ակցիաները. 2 ոստիկան տեղափոխվել է բուժհաստատություն, 5 անձ բերման է ենթարկվել
Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած հասարակական ակցիայի ընթացքում մի խումբ անձինք բախում են հրահրել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ, ինչի հետևանքով ոստիկանության զորքերի 2 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն, այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Կրկին հորդորում ենք հասարակական ակցիաների ընթացքում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ և ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում։