30/05/2022 15:35
Ոստիկանությունը ձերբակալել է Կառավարական 3-րդ շենք մտնել փորձող ցուցարարներին ու պառկեցրել հատակին
Ոստիկանությունը ձերբակալել է «Դիմադրության» շարժման ցուցարարներին, որոնք փորձել են մտնել Կառավարական 3-րդ շենք ու պառկեցրել նրանց հատակին:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժման անդամներն այսօր ակցիա են արել Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, ընդդիմադիր պատգամավորները ցանկանում էին ներս մտնել շենք՝ պարզելու նախարարների դիրքորոշումը շարժման ձևակերպած հայտարարության մասին, բայց ոստիկանները նախ թույլ չտվեցին պատգամավորներին ներս մտնել, ապա նաև որոշ ժամանակ անց հրմշտոց ու բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջև: