30/05/2022 13:25
Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 24 նոր դեպք, մահացել է 1 մարդ
Հայաստանում մայիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 963 դեպք, 412 հազար 606-ը` առողջացման, 8625-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 48 բուժառու:
Մայիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 10 հազար 307 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 24 նոր դեպք, առողջացել է 385 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 99 հազար 602-ի: