31/05/2022 19:50
Հետազոտություններ՝ կնոջ առողջության պահպանման, օնկոլոգիական և այլ հիվանդությունների վաղաժամ հայտնաբերման համար
Փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն՝ գործիքային, ոչ ինվազիվ, մատչելի հետազոտություն է, թույլատրելի է ցանկացած տարիքի կանաց։ Հետազոտությամբ հնարավոր է բացահայտել սեռական օրգանների տարբեր գոյացություններ՝ ինչպես Էնդոմետրիոզ, ադենոմիոզ, ձվարանների գոյացություններ, ինչպես նաև ուռուցքային գործընթացներ։ Ռեպրոդուկտիվ ֆունկցիան գնահատելու համար ևս կատարվում է փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, ցուցված է տարին մեկ անգամ։
• Հեշտոցի մանրէաբանական քննություն (հեշտոցային քսուքի քննություն) հեշտոցի միկրոֆլորայի հետազոտություն է, ցուցված է ցանկացած տարիքի կանանց, օգնում են բացահայտել բորբոքային գործընթացները։
• Ամենակարևոր հետազոտություններից է արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտությունը (պապ թեստ)։ Թույլատրելի է ցանկացած տարիքում, առողջ կանանց դեպքում (30-ից 60 տարեկան) հետազոտությունը պարտադիր է երեք տարին մեկ անգամ։ Եթե հերթական հետազոտություններով պարզվում է որևէ ախտաբանական վիճակ, ըստ այդմ որոշովում է ինչ հաճախությամբ իրականացնել հետազոտությունը։ Քանի որ արգանդի պարանոցի քաղցկեղը զարգանում է 5-10 տարում, հնարավորություն կա հետազոտությունների շնորհիվ վաղ փուլում հայտնաբերելու, արդյունավետ բուժում իրականացնելու։
• Կրծքագեղձերի ուսումնասիրությունը կարևոր է կանխարգելելու օնկոլոգիական հիվանդությունները։ Ըստ ամերիկյան հակաքաղցկեղային ասոցացիայի ուղեցույցի՝ 25-ից 40 տարեկան կանայք տարեկան մեկ անգամ պետք է անցնեն կրծքագեղձի սոնոգրաֆիկ հետազոտություն, 40-ից 44 տարեկանները երկու տարին մեկ անգամ պետք է կատարեն մամոգրաֆիկ հետազոտություն, 44-ից 55 տարեկանում (ամենից հաճախ հենց այս տարիքում է ախտորոշվում քաղցկեղ), պարտադիր է ամեն տարի կատարել մամոգրաֆիկ զննություն, 55-ից հետո՝ երկու տարին մեկ անգամ
• Պակաս կարևոր չէ նաև սեռավարակների ախտորոշումը. կանխարգելիչ հետազոտությունների շնորհիվ հնարավոր է պարզել ասիմպտոն սեռավարակներ, որ կլինիկական դրսևորում չեն ունենում, բայց կարող են հանգեցնել լուրջ խնդիրների՝ ընդհուպ երկրորդային անպտղության։ Կարևոր է տարին մեկ անգամ անցնել սեռավարակների համալիր հետազոտություն։
• Հորմոնալ հետազոտությունները նույնպես կարևոր են։ Կան հորմոններ(թիրեոթրոպ, պրոլակտին), որոնց քանակի շեղումը կարող է հանգեցնել ախտաբանական դրսևորումների։ Հորմոնալ հետազոտությունները օգնում են կանխատեսել այս կամ այն հիվանդության առաջացման հավանականությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։