31/05/2022 20:20
Մկան և ճարպ հարաբերակցություն. Ինչպես հասկանալ՝ նիհարու՞մ ես, թե՝ ոչ
Իդեալական քաշի ճանապարհին մկանային զանգվածը հսկայական դեր է խաղում: Մկաններն ավելի ծանր են, քան ճարպը, այդ իսկ պատճառով ակտիվ սպորտով զբաղվելիս՝ մկանային զանգվածի աճը սկզբում ավելանում է, որից հետո միայն քաշը նվազում:
Միանշանակ, չարժե անհանգստանալ, որ սննդակարգին հետևելը և ակտիվ ծանրաբեռնվածությունը չեն տալիս սպասված արդյունքը։
Թող կշեռքի սլաքը անշարժ լինի, կամ մի փոքր բարձրանա, մինչդեռ մարմնի որակը կսկսի լավանալ։
Դրա մասին են վկայում նաև հետևյալ նշանները՝ ավելի հեշտ եք արթնանում և ավելի զգոն եք օրվա ընթացքում.
Սխալ սնունդն ու ավելորդ քաշը միշտ ազդում են քնի որակի վրա։ Մարդը սկսում է դժվարությամբ և անհանգիստ քնել։ Գիշերը օգտագործվող յուղոտ սնունդը ստամոքսում ծանրության զգացում է առաջացնում, ավելացնում գազերն օրգանիզմում։ Սննդակարգը և գրագետ նիհարելը թեթևացնում են բոլոր տհաճ ախտանիշները, մարդը ստանում է որակյալ գիշերային հանգիստ և, հետևաբար, արթնանում է կենսուրախ և ակտիվ:
Որքան քիչ եք քնում, այնքան ավելի դժվար է ձեզ համար նիհարելը: Քնի պակասը խախտում է հորմոնալ հավասարակշռությունը։ Օրգանիզմը արտադրում է ավելի քիչ լեպտին հորմոն, որը ստիպում է ձեզ լիարժեք զգալ, և ավելի շատ գրելին, որը սով է առաջացնում: Գիտնականները կատակում են՝ «լիարժեք քունը գիրության դեմ ամենաարդյունավետ և ամենաէժան միջոցն է»։
Առողջ ապրելակերպի փոփոխությունները արագ արդյունք են տալիս, և դա կարելի է նկատել նույնիսկ չնչին հարցերում: Եթե զգում եք, որ սովորական աշխատանքը հեշտացել է, և 5-րդ հարկ եք բարձրանում առանց դժվարության, կարող եք վստահ լինել՝ նիհարում եք։
Անցել են սովի անկառավարելի բռնկումները.
Ուտելուց հետո ստամոքսում հագեցվածության երկարատև զգացումը ևս մեկ հաղթանակ է քաշի կորստի և առողջության ձեռքբերման ճանապարհին: Լավ կազմված սննդակարգը վերացնում է անվերահսկելի սովի բռնկումները, իսկ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի հավասարակշռությունը էներգիա է հաղորդում և չի ծանրաբեռնում ստամոքսը։
Ճարպի բջիջները ապրում են մոտ 7 տարի։ Երբ մեկ բջիջ մեռնում է, նախորդին փոխարինող նորն է ծնվում։ Եթե կատարվում է մարմնից ավելորդ ճարպի արհեստական հեռացում, ապա օրգանիզմը փոխհատուցում է այն՝ այլ հատվածներում ճարպային բջիջներ ավելացնելով։
Շատերը շփոթում են ծարավն ու քաղցը, բայց նրանք, ովքեր սկսում են քաշ կորցնելու ճանապարհը, արագ սովորում են տարբերել դրանք: Ծարավը ժամանակին հագեցնելը կանխում է կեղծ ախորժակը, իսկ խմելու ռեժիմը նպաստում է քաշի արագ կորստին։
Առողջ նիհարելու առաջին ամիսը պետք է ուղղված լինի մկանների ամրապնդմանը: Առհասարակ, բնական ծերացման գործընթացի պատճառով մարդն անընդհատ կորցնում է մկանային զանգվածը։ Այս ամենը հանգեցնում է նյութափոխանակության դանդաղեցման և օրական կալորիականության պահանջի նվազման։ Սա է պատճառներից մեկը, որ տարիքի հետ քաշ կորցնելն ավելի դժվար է դառնում։
Եթե առողջ կերպով եք նիհարում, բայց կշեռքը չի շարժվում, կամ, նույնիսկ, ցույց է տալիս քաշի ավելացում, ապա պետք չէ անհանգստանալ։ Մտահոգիչ կլիներ ծավալների փոփոխության բացակայությունը։ Առաջընթացը գնահատելու համար անհրաժեշտ է կանոնավոր չափումներ կատարել գոտկատեղի և կոնքերի շրջանում։
Հարկավոր է բացառել ծանր, չմարսվող, թերեփ և շատ եփած սնունդը. այն դանդաղեցնում է մարսողությունը։ Սխալ է սնունդը երկար ժամանակ պահել սառնարանում, պետք է եփել այն՝ նույն պահին օգտագործելու նպատակով։
Եվս մեկ կարևոր կանոն՝ սննդի հետ մի՛ օգտագործեք սառը ըմպելիքներ. այն ավելորդ քաշ հավաքելու ուղիղ ճանապարհ է։ Ըմպելիքը պետք է լինի չափավոր տաք, իսկ ճաշի հետ խմած հեղուկի քանակը չպետք է գերազանցի խիտ սննդի ծավալի կրկնապատիկը։
Հետևելով այս կանոններին, կկարողանաք ընտրել ձեզ համար օպտիմալ սննդակարգ՝ ստանալով բավականաչափ էներգիա և միևնույն ժամանակ ազատվելով ավելորդ քաշից՝ չվնասելով օրգանիզմը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։