31/05/2022 18:49
Ինչքան քարտեզ ունեն, դնելու են, աշխատեն․ ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ սահմանազատման բանակցությունների մասին
«Դուք տեղյակ եք՝ ստեղծվել է հանձնաժողով (սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը-խմբ․), այդ հանձնաժողովն իր առաջին աշխատանքը կատարել է։ Թող աշխատի, տեսնենք ինչ կլինի, բոլորին էլ հայտնի կլինի»,- ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը՝ խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցին, թե սահմանին լարվածության ֆոնին հայկական կողմը շարունակելու՞ է նույն պայմաններով բանակցել Ադրբեջանի հետ, թե՞ ոչ։
ԱԱԾ տնօրենի տեղակալից լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ ո՞ր թվականի քարտեզների վրա հիմնվելով է հայկական կողմը բանակցելու։
«Տարբեր, տարբեր։ Ինչքան քարտեզ ունեն, դնելու են, աշխատեն»,- ասաց նա՝ հավելելով, որ մնացած մանրամասներին տեղյակ չէ, իր լիազորության տակ ֆինանսական, տնտեսական խնդիրներն են։
«Եթե նման հարցեր ունեք, տվեք»,- ասաց Հակոբյանը։
Հնչած հարցին՝ ԱԱԾ-ին որքա՞ն գումար տվեցին, նա պատասխանեց․ «Ինչքան որ պետք է»։