31/05/2022 15:02
Արթուր Ղազինյանը Կառավարության 3-րդ շենքի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով կողոսկրի ջարդվածք է ստացել
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը գնացել է հիվանդանոց՝ ստուգման: Հիվանդանոցում բժիշկները վերջինիս հայտնել են, որ ունի կողոսկրի ջարդվածք և հորդորել են որոշ ժամանակ մնալ հիվանդանոցում և բուժում ստանալ: ArmLur.am-ի հետ զրույցում Ղազինյանը հաստատել է, որ հիվանդանոցում է և ունի կողի ջարդվածք:
Պատգամավոր Ղազինյանը վնասվածք է ստացել երեկ Կառավարության 3-րդ շենքի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով: