31/05/2022 15:54
Բանկերում եվրոյի գինն իջել է՝ հասնելով 466 դրամի
Ըստ Rate.am կայքի տվյալների՝ բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 440 դրամ է, վաճառքինը՝ 449 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 460 դրամ է։
Ռուբլու առքի նվազագույն գինը 6.30 դրամ է, վաճառքինը՝ 7.31։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.70 դրամ է։
Եվրոն բանկերում գնվում է առավելագույնը 466 դրամով, վաճառվում՝ 483 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 492 դրամ է։