31/05/2022 10:00
«Հրապարակ». «Դիմադրություն» շարժումն այս անգա՞մ էլ թույլ կտա, որ Փաշինյանը հանգիստ ելումուտ անի խորհրդարան
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում այսօրվանից կմեկնարկեն «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։ Այսօր խորհրդարան կայցելեն գործադիրի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ֆինանսների նախարար, ԿԲ նախագահ, Հաշվեքննիչ պալատի ղեկավար, և այլք։
Օրենքը պահանջում է նաև վարչապետի ներկայությունը։ Իշխանական խմբակցությունից երեկ վստահեցնում էին, որ Փաշինյանը ներկա կգտնվի կատարողականի քննարկմանը։ «Դիմադրություն» շարժումն այս անգա՞մ էլ թույլ կտա, որ Փաշինյանը հանգիստ ելումուտ անի խորհրդարան, թե՞ հնարավոր է շրջափակեն խորհրդարանի շենքը։ Երեկ մինչև երեկո շարժման նախաձեռնողներն այս հարցի պատասխանը դեռ չունեին՝ խորհրդարանի շենքը պաշարելու հարցը որոշված չէր»։