31/05/2022 11:49
Ռուսական խոշորագույն «Սբերբանկ»-ը անջատվել է SWIFT վճարային համակարգից
Եվրամիության երկրները համաձայնության են եկել պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում «Սբերբանկ»-ը տեղեկատվության փոխանցման եւ վճարումների կատարման SWIFT վճարային համակարգից անջատելու շուրջ:
Այդ մասին հայտնել Է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
«Պատժամիջոցների այդ փաթեթը ներառում Է նաեւ այլ կոշտ միջոցներ. Ռուսաստանի խոշորագույն բանկի՝ «Սբերբանկ»-ի դեսվիֆթինգ», - գրել Է Եվրոպական խորհրդի ղեկավարը։