31/05/2022 12:59
Նիկոլը գերի է վերցրել նախարարությունների ու պետական այլ հաստատությունների աշխատակիցներին. Իշխան Սաղաթելյան
Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «գերի է վերցրել» նախարարությունների ու պետական այլ հաստատությունների աշխատակիցներին։
«Եթե մի քանի օր առաջ միայն Նիկոլն էր ժողովրդից մեկուսանում ոստիկանական բազմաշերտ պատնեշների ետևում, ապա այսօր, փաստացի, այդ նույն իրավիճակում է հայտնվել պետական ողջ ապարատը։
Նիկոլը գերի է վերցրել նախարարությունների ու պետական այլ հաստատությունների աշխատակիցներին՝ արգելելով նրանց պատասխանել ժողովրդի պարզ հարցերին։
Նայում ես ոստիկանների այս շարքերին, ամեն ինչ պարզ է դառնում՝ Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի։ Նիկոլն ունի միայն պաշտոն, որում նրան պահում են ահա այս ոստիկանները», - Facebook-յան իր էջում գրել է Սաղաթելյանը։