31/05/2022 11:25
Հաջորդ տարի Հայաստանը կընդունի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում այսօր շնորհավորեց Հայաստանում բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության հաջող անցկացման առիթով:
«Տարօրինակ է հնչում, երբ այդ մասին իմացա, շատ զարմացա. փաստորեն, մեր անկախության շրջանում ընդհանրապես Հայաստանում օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն երբևէ չէր անցկացվել: Սա լավ փաստ չէ, և հույս ունենք առաջիկայում ավելի հաճախ տեսնել այդպիսի մրցաշարեր: Հայաստանում մինչ այս մրցաշարը, վերջին մասշտաբային միջոցառումը շախմատային օլիմպիադան էր, որը տեղի է ունեցել 1995 կամ 1996 թվականին», - հայտարարեց վարչապետը։
Նա նշեց, որ հաջորդ տարի Հայաստանը կընդունի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն ևս կանցկացնեն բարձր մակարդակով: