31/05/2022 09:26
ՀՀ ԶՈՒ-ն ադրբեջանական դիրքերը չի գնդակոծել․ Ադրբեջանի հայտարարությունն ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 30-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը, ապատեղեկատվություն է:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ: