01/06/2022 18:00
Ի՞նչ անել, եթե ակաջի մեջ ջուր է լցվել
Ի՞նչ անել, երբ ականջի մեջ ջուր է լցվել, և անհարմարության զգացողություն կա։ Իրականում ջուրն ինքնուրույն պետք է դուրս հոսի, սակայն պատահում է նաև այնպես, որ ջուրը մնում է ականջում։ Արդյոք այդ դեպքում հեղուկը չի գնա դեպի ականջի ավելի խոր հատվածներ կամ նույնիսկ ուղեղ։
Օտորինոլարիգոլոգները բացատրում են, որ ականջում ջրի առկայությունից չպետք է վախենալ, քանի որ դա կյանքի և լսողության համար վտանգ չի ներկայացնում։ Դեպի ուղեղ կամ այսպես կոչված միջին ականջ ջուրը չի հասնի։
Ջրի ներթափանցումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ վնասված է թմբկաթաղանթը։ Սակայն այս երևույթը շատ հաճախ չի հանդիպում։ Վնասված թմբկաթաղանթ ունեցող մարդիկ սովորաբար գիտեն այդ մասին և ականջում ջրի հայտնվելուց հետո անպայման դիմում են բժշկին՝ հետագա բարդացումներից խուսափելու համար։
Կա մի քանի միջոց, որոնք թույլ կտան հեռացնել ականջի մեջ լցված ջուրը։ Ամենահեշտ տարբերակը բամբակի փայտիկներն են. դրանք կներծծեն ջուրը։ Եթե ձեռքի տակ բամբակե փայտիկներ չկան, պառկեք կողքի վրա՝ ջուր լցված ականջը դեպի ներքև, մի քանի անգամ կուլ տալու շարժում արեք։ Կարող եք նաև գլուխը մի կողմ թեքել, ձեռքի ափը դնել ականջին և մի քանի շարժում անել, որպեսզի լսողական օրգանում ճնշումը փոփոխվի։
Առավել տարածված մեթոդներից է թեքած գլխով մեկ ոտքի վրա թռչկոտելն է։
Առավել վտանգավոր դեպք է, երբ ականջում առկա ծծմբային խցանը ջրից ուռչում է և փակում ականջի անցքը։ Այն կարող է հեռացնել միայն բժիշկը՝ հատուկ գործիքով լվացման ճանապարհով։ Ինքնուրույն գործելու դեպքում շատ հեշտ է վնասել թմբկաթաղանթը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։