01/06/2022 18:30
Ի՞նչ անել, եթե չափից շատ քաղցրի կարիք եք զգում
Եթե ուզում եք նիհարել, դիետոլոգներն առաջին հերթին խորհուրդ են տալիս հրաժարվել քաղցրից, քանի որ քաղցրավենիքը հարուստ է արագ ածխաջրերով և նպաստում է ավելորդ քաշին և ճարպակալմանը։
Բայց ի՞նչ անել, եթե ամբողջ ժամանակ քաղցր եք ուզում։ Ինչո՞ւ է այդպես լինում։
Հիմնական պատճառն այն է, որ դուք օրվա ընթացքում ոչ լիարժեք եք սնվում կամ սնվում եք ոչ կանոնավոր։
Երբ ֆիզիկական կամ ինտելեկտուալ աշխատանքի արդյունքում օրգանիզմի «մարտկոցը նստում է», օրգանիզմն այդ խնդիրը լուծում է ամենաարագ և էժան տարբերակով՝ պարզ ածխաջրեր, այսինքն՝ քաղցրավենիք է ուզում։ Հենց պարզ ածխաջրերն են մարդուն օժտում անհրաժեշտ էներգիայով։
Պետք է հիշել՝ ճիշտ ժամանակին սնվող մարդիկ, որոնց ափսեում կան ոչ միայն սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր, այլ նաև միկրոտարրեր պարունակող ուտելիքներ, սովորաբար քաղցրը չեն չարաշահում։
Տարածված կարծիք կա, որ բոլոր քաղցրավենիքները վնասակար են առողջության համար։ Սակայն եթե քաղցրի ոչ մեծ չափաբաժին՝ թխվածքաբլիթ, կոնֆետ, նույնիսկ տորթ կամ չիզքեյք եք ուտում լիարժեք սնվելուց հետո, այն ձեզ չի վնասի։
Հատկանշական է, որ քաղցրի հանդեպ հակվածության դեպքում օրգանիզմին շաքարի փոխարինիչներով խաբել հնարվոր չէ. դա սովորաբար չի աշխատում։ Ամենակարոևն այն է, որ չափազանց շատ քաղցր օգտագործելու դեպքում վերանայեք ձեր ճաշացանկը՝ ավելացնելով սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր պարունակող մթերքների, ինչպես նաև մրգերի և բանջարեղենի քանակը։ Այդ դեպքում դուք սննդարար նյութերի բավարար պաշար կստանաք։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։