01/06/2022 09:45
«Հրապարակ». Փաշինյանի համար անակնկալ է եղել, որ «լաոն» այդ մասշտաբներով կհասնի Ստեփանակերտ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության վերջին օրերի վայրագ գործողությունների պատճառը, իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ, Ստեփանակերտում մայիսի 28-ին տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաք-երթն է։ Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել, որ «լաոն» այդ մասշտաբներով կհասնի Ստեփանակերտ, և այդքան մարդ դուրս կգա փողոց՝ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հեռացիր» կոչերով։
Փաշինյանը հասկացել է, որ իր դեմ համահայկական մասշտաբի բողոք կա, և հրահանգել է՝ ամենաբիրտ մեթոդներով ճնշել հայաստանյան ցուցարարներին՝ այդպիսով «բռնելով» նաև արցախցիների վախը»։