01/06/2022 12:10
Ռուստամ Բադասյանը կարծում է, որ ՊԵԿ-ը որոշակի հասանելիություն պետք է ստանա բանկային գաղտնիքին
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կարծում է, որ Պետական եկամուտների կոմիտեն որոշակի հասանելիություն պետք է ստանա բանկային գաղտնիքին:
Այսօր Ազգային ժողովում Ռուստամ Բադասյանն ասաց, թե Հայաստանը բազմակողմ կոնվենցիայի անդամ է, ինչը ենթադրում է օտարերկրյա հարկային մարմնի հարցմանը պատասխանել` տրամադրելով նաև բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ:
«Օտարերկրյա հարկային մարմինը կոնվենցիայի շրջանակում, եթե դիմի, մենք պետք է բանկային գաղտնիքը տրամադրենք, բայց այդ նույն բանկային գաղտնիքը հասանելի չէ հարկային մարմնի համար՝ հարկային վարչարարության գործիքակազմի տեսանկյունից: Միջազգային փորձը կրկին վկայում է, որ բանկային գաղտնիքները հիմնականում հասանելի են հարկային մարմիններին, այս հարցում մենք ապավինում ենք Կենտրոնական բանկին։ Չենք ուզում որևէ կարգավորում առաջարկել, որը համաձայնեցված չէ ԿԲ-ի հետ, քանի որ բավական զգայուն ոլորտ է», - նշեց ՊԵԿ նախագահը: