01/06/2022 20:31
«Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել Արամ Ոսկանյանը
«Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Արամ Ոսկանյանը, գրել է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Արամ Ոսկանյանը հանդես է եկել մի շարք հայկական և արտասահմանյան ակումբներում: 1995-ից 1998 թվականներին նա խաղացել է «Արարատի» կազմում՝ 81 խաղում դառնալով 30 գոլի հեղինակ: 46-ամյա մասնագետը որպես գլխավոր մարզիչ աշխատել է «Միկայում», «Բանանցում», «Ալաշկերտում», Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում և ղազախական «Ատիրաու» ակումբում:
Արամ Ոսկանյանի հետ ակումբին են միացել նաև օգնականներ Մանուկ Սարգսյանը և Հայկ Ոսկանյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը: