01/06/2022 17:01
Թուրքիայում սպառողների համար էլեկտրաէներգիան թանկացել է 15, բնական գազը՝ 30 տոկոսով
Թուրքիայում հունիսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար թանկացել է 15, բնական գազինը՝ ավելի քան 30 տոկոսով, հայտնում է Yeni Şafak պարբերականը` հղում անելով էներգետիկ շուկան կարգավորող մարմնին։
Տնտեսության արդյունաբերական հատվածի համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է 25 տոկոսով, իսկ բնական գազինը՝ 40։
Եթե նախկինում արդյունաբերողները բնական գազի 1 000 խորանարդ մետրի համար վճարում էին 3 264 լիրա, ապա այժմ ստիպված են լինելու վճարել 10 417 լիրա։
Որոշ կանխատեսումների համաձայն, դեպի Եվրոպա գազի մատակարարումների կրճատումների և եվրոպական որոշ երկրների կողմից գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջի նկատմամբ անհամաձայնության պատճառով էներգակիրների թանկացումներ կարող են լինել աշխարհ տարբեր երկրներում։